շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
«Սպուտնիկ Ադրբեջան»-ի գործունեությունը կարող է կասեցվել

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի գործունեությունը կարող է կասեցվել

Արբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանում և Ադրբեջանում ադրբեջանական և ռուսական պետական ​​լրատվական գործակալությունների ներկայացվածության մեջ առկա անհավասարությունը վերացնելու նպատակով Ադրբեջանում կաշխատեն «Ռոսիա սեգոդնյա»-ի նույնքան թղթակիցներ, որքան Ռուսաստանում «Ազերթաջ»-ի թղթակիցներն են։ 

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

Նշվում է, որ «Ռոսիա սեգոդնյա»-ի Բաքվի մասնաճյուղում, որը գործում է «Սպուտնիկ Ադրբեջան» անվամբ,  ներգրավված է մոտ 40 աշխատակից։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ակնկալվում է, որ մասնաճյուղը  կլուծարվի և «Ռոսիա սեգոդնյա»-ն կշարունակի աշխատել Ադրբեջանում մեկ թղթակցի հետ, քանի որ «Ազերթաջ»-ը ՌԴ-ում մեկ թղթակից ունի։ 

 

 

  • Կիսվել: