երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Սպիտակ տունը մի շարք միջազգային հայտնի լրատվամիջոցների լրագրողներին արգելել է մուտք գործել Թրամփի կաբինետի առաջին նիստ

Սպիտակ տունը մի շարք միջազգային հայտնի լրատվամիջոցների լրագրողներին արգելել է մուտք գործել Թրամփի կաբինետի առաջին նիստ

Սպիտակ տունը չորեքշաբթի արգելել է Reuters-ի և այլ լրատվական գործակալությունների լրագրողներին մուտք գործել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կաբինետի առաջին նիստ՝ ըստ լրատվամիջոցների լուսաբանման վերաբերյալ վարչակազմի որդեգրած նոր քաղաքականության, հայտնում է Reuters-ը:

Սպիտակ տունը մերժել է Associated Press-ի լուսանկարչի, ինչպես նաև Reuters-ի, HuffPost-ի և գերմանական Der Tagesspiegel պարբերականի երեք լրագրողի մուտքը նիստերի դահլիճ:

ABC և Newsmax հեռուստաալիքների անձնակազմերին, ինչպես նաև Axios-ից, the Blaze-ի, Bloomberg News-ի և NPR-ի լրագրողներին թույլատրվել է լուսաբանել միջոցառումը:

Թրամփի վարչակազմը երեքշաբթի հայտարարեց, որ Սպիտակ տունը կորոշի, թե որ լրատվամիջոցներն են լուսաբանելու նախագահին փոքր տարածքներում, մասնավորապես՝ Օվալաձև աշխատասենյակում:

Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիան ավանդաբար համակարգում է նախագահական press pul-ի (նախագահի գործունեությունը պարբերաբար լուսաբանող լրագրողների խմբի ոչ պաշտոնական անվանումը) ռոտացիան: Reuters միջազգային լրատվական ծառայությունը տասնամյակներ շարունակ մասնակցում է այդ pul-ին։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ թեև ավանդական լրատվամիջոցներին կթույլատրվի ամենօրյա ռեժիմով լուսաբանել Թրամփին, վարչակազմը նախատեսում է փոխել մասնակցության շրջանակը ավելի նեղ հարթակներում:

Երեք լրատվամիջոցներ, որոնք ավանդաբար եղել են Սպիտակ տան press pul-ի կանոնավոր անդամներ՝ Associated Press-ը, Bloomberg-ը և Reuters-ը, ի պատասխան նոր քաղաքականության չորեքշաբթի հայտարարություն են տարածել:

«Ծառայությունները երկար ժամանակ աշխատել են ապահովելու համար, որ նախագահի մասին ճշգրիտ, օբյեկտիվ և հրատապ տեղեկությունները հասնի բոլոր քաղաքական համոզմունքների լայն լսարանին, ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Սպիտակ տան լուսաբանումների մեծ մասը, որոնք մարդիկ տեսնում են իրենց տեղական լրատվական լրատվամիջոցներում, անկախ նրանից, թե որտեղ են նրանք, հնչում է ռադիոյից է, -ասված է երեք լրատվամիջոցների հայտարարության մեջ: Ժողովրդավարության մեջ կարևոր է, որ հանրությունը հասանելի լինի անկախ, ազատ մամուլին իր կառավարության մասին նորություններին»:

Այս քայլը հետևում է Թրամփի վարչակազմի որոշմանը Associated Press-ին արգելել մասնակցելու Սպիտակ տան press pul-ին, քանի որ գործակալությունը հրաժարվել է Մեքսիկական ծոցն անվանել Ամերիկայի ծոց:

  • Կիսվել: