Սպիտակ տունը մանրամասներ է ներկայացրել ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումներից
Սպիտակ տունը մանրամասներ է ներկայացրել Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումներից:
Ինչպես հաղորդվում է՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը և բացառել ուժի կիրառումը Սև ծովում: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները կօգնի Ռուսաստանին վերականգնել գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման համաշխարհային շուկայի հասանելիությունը:
Ուկրաինական կողմի հետ էլ պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել ռուսական և ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածներն արգելելու մեխանիզմ: Նշվում է, որ ԱՄՆ-ն ու Ուկրաինան Էր Ռիադում կայացած հանդիպմանը պայմանավորվել են բացառել Սև ծովում առևտրային նավերի դեմ ուժի կիրառումը: