Սպիտակ տունը խաղաղության ծրագրի վերջնական տարբերակը փոխանցել է Կիևին
Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունները հասնում են գագաթնակետին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա զգուշացրել է, որ ԱՄՆ-ն կհեռանա բնակցություններից, եթե առաջընթաց չտեսնի։ Թրամփի խաղաղության ծրագիրը Կիևին է փոխանցվել անցյալ շաբաթ։
Ինչպես նշված է փաստաթղթում՝ դա «վերջնական առաջարկն» է։
Ըստ ծրագրի՝ Ղրիմը կճանաչվի որպես ռուսական, իսկ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի գրավված տարածքները կհամարվեն օկուպացված։ Միաժամանակ, Ռուսաստանն Ուկրաինային կվերադարձնի Խարկովի մարզի մի մասը։ Զապորոժիեի ատոմակայանը նույնպես կանցնի Կիևի վերահսկողության տակ, սակայն պայմանով, որ այն կկառավարի Միացյալ Նահանգները։ Ուկրաինան վերահսկողություն է ձեռք բերում նաև Կախովկայի ամբարտակի նկատմամբ։
Նշվում է նաև, որ Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ծրագրերից և ամերիկացիների հետ կնքի Ուկրաինայի բնական պաշարների համատեղ զարգացման մասին համաձայնագիր։ Ուկրաինան վերականգնման համար ստանում է լայնածավալ օգնություն և ֆինանսական փոխհատուցում։
ԱՄՆ-ի առաջարկն Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ նախատեսում է ուկրաինական նավերի անարգել անցում Դնեպրով և վերահսկողություն Կինբուրնսկի ծոցի նկատմամբ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթին։
Միաժամանակ Թրամփը պատրաստ է չեղարկել 2014 թվականին Ռուսաստանին Ղրիմի միացումից ի վեր Մոսկվայի նկատմամբ սահմանված բոլոր պատժամիջոցները։