երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Սպիտակ տունը բացատրել է, թե ԱՄՆ-ն ինչու մաքսատուրքեր չի սահմանել Ռուսաստանից ներկրվող ապրանքների համար

Սպիտակ տունը բացատրել է, թե ԱՄՆ-ն ինչու մաքսատուրքեր չի սահմանել Ռուսաստանից ներկրվող ապրանքների համար

Վաշինգտոնը Ռուսաստանին չի ներառել այն երկրների ցանկում, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը մաքսատուրքեր է սահմանել, քանի որ ամերիկացի ներկայացուցիչները բանակցություններ են վարում Մոսկվայի և Կիևի հետ հակամարտության կարգավորման շուրջ։

Այս մասին ABC հեռուստաընկերության եթերում հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը։ Նա կարծում է, որ խաղաղության հասնելու ընթացքում մաքսատուրքերի հարցը բարձրացնելը անարդյունավետ և աննպատակահարմար կլիներ:

Ազգային տնտեսական խորհրդի ղեկավարը չի պարզաբանել, թե ինչու Դոնալդ Թրամփի վարչակազմը, այնուամենայնիվ, 10 տոկոս լրացուցիչ հարկեր է մտցրել Ուկրաինայի դեմ, բայց դրանք չկան ԿԺԴՀ-ի, Կուբայի և Բելառուսի նկատմամբ։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Fox News-ին տված հարցազրույցում ասել էր. որ Միացյալ Նահանգները մաքսատուրքեր չի սահմանել Ռուսաստանից և Բելառուսից ապրանքների ներմուծման համար, քանի որ այդ երկրներից արտադրանք չի մատակարարվում ԱՄՆ՝ պատժամիջոցների պատճառով:

Սակայն, լրատվականը ներկայացնում է ԱՄՆ առևտրային ներկայացուցչության տվյալները, որոնց համաձայն, միայն 2024 թվականին Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ներմուծման և արտահանման ծավալը հասել է 3,5 միլիարդ դոլարի։ ԱՄՆ-ն Ռուսաստանից 3 մլրդ դոլարի ապրանք է գնել, հիմնականում պարարտանյութեր, գունավոր մետաղներ և անօրգանական քիմիական նյութեր։

Մինչդեռ Թրամփի վարչակազմը 27 տոկոս մաքսատուրքեր է սահմանել Ղազախստանի դեմ, որի առևտրի ծավալը ԱՄՆ-ի հետ հավասար է Ռուսաստանին՝ 3,4 միլիարդ դոլար, որից 2,3 միլիարդը ամերիկյան ներմուծումն է։

  • Կիսվել: