Սպիտակ տուն. Իրանը պատրաստ չէր առաջընթաց գրանցել Վիեննայի բանակցություններում
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջենիֆեր Փսակին հայտարարել է, որ իրանական պատվիրակությունը պատրաստ չէր առաջընթաց գրանցել Վիեննայում ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունների յոթերորդ փուլի շրջանակում կայացած հանդիպմանը։
Նրա խոսքով, ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների վերջին փուլը «հիասթափեցնող էր»: «Իրանը չէր եկել բանակցությունների սեղանի շուրջ՝ պատրաստ առաջընթաց գրանցելու։ Բոլոր բանակցողները վերադարձել են տուն և խորհրդակցություններ են անցկացնում»,- ասել է Փսակին։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Ֆրանսիայի և Գերմանիայի հետ համատեղ հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Իրանին անհապաղ վերականգնել ՄԱԳԱՏԷ-ի մուտքը Քարաջի օբյեկտ:
Փաստաթուղթը նաև պնդում է, որ Իրանը բավականաչափ տրոհվող նյութ ունի, որպեսզի լրացուցիչ հարստացումից հետո բավարար լինի մեկից ավելի միջուկային զենք արտադրելու համար: