շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Սոֆիայի օդանավակայանում հետաձգել են 6 չվերթ անօդաչուի թռիչքի պատճառով

Սոֆիայի օդանավակայանում հետաձգել են 6 չվերթ անօդաչուի թռիչքի պատճառով

Երեկ երեկոյան հետաձգվել է վեց չվերթ անօդաչուի պատճառով, որը հայտնվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի օդանավակայանում։ Այս մասին օդանավակայանում տեղեկացրել են NOVA գործակալությանը։

Բուլղարիայի ներքին գործերի նախարարությւոնը տեղեկացրել է, որ ոստիկանությունը դեռեւս փնտրում է դրոնի տիրոջը։ Թռիչքի նպատակը պարզվում է։ Սոֆիայի քաղաքային դատախազության վերահսկողությամբ սկսվել է մինչդատական վարույթ տրանսպորտի եւ կապի դեմ հանցագործության փաստով։ Ազգային անվտանգության գործակալությունը (DANS) եւս աշխատում է այս ուղղությամբ։

Քննչական կոմիտեն դեռ պետք է պարզի, թե որն էր անօդաչուի օգտագործման նպատակը։

  • Կիսվել: