Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ իր դեմ նոր մահափորձ է կատարվել
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ նոր մահափորձ է կատարվել: Այս մասին հայտարարել է ինքը՝ Ֆիցոն:
Նա նշել է, որ այն իրականացվել է հոկտեմբերին, երբ մի տղամարդ լիցքավորված ատրճանակով փորձել է մասնակցել Կարպատա-Դուկլինյան ռազմական գործողության 80-ամյակին նվիրված միջոցառմանը։ Ֆիցոն կարծում է, որ մահափորձը կապված է Ուկրաինայի հարցում իր դիրքորոշման հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սլովակիայի վարչապետի դեմ արդեն մահափորձ էր կատարվել 2024 թվականի մայիսին: Նրա վրա կրակել էր տեղացի ակտիվիստը։ Ֆիցոն հրազենային մի քանի վնասվածք էր ստացել։ Հարձակման պատճառներից մեկն էլ Ուկրաինայի վերաբերյալ նրա դիրքորոշումն էր։
Ավելի ուշ էլ Սլովակիայի կառավարության գրասենյակը Ֆիցոյին հասցեագրված ծրարի մեջ փամփուշտ էր ստացել։