Սկսվել է Ռուսաստանի հարձակումը Սումիի և Խարկովի մարզերի վրա. Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ սկսվել է Ռուսաստանի Զինված ուժերի հարձակումը Սումիի և Խարկովի մարզերի վրա, տեղեկացնում է УНИАН-ը:
Նշվում է, որ նա ասել է, որ Ռուսաստանը գրեթե կրկնապատկել է այդ տարածքների վրա արդեն մի քանի օր տևող հարձակողական գործողությունների թիվը։
«Չնայած բոլոր բանակցություններին, որոնք ընթանում են, մենք միայն հարձակողական գործողությունների ինտենսիվության աճ ենք տեսնում»,-հավելել է Սիրսկին:
Նա նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է բուֆերային գոտի ստեղծել Խարկովի, Սումիի և Չեռնիգովի մարզերում, իսկ ռուսներն ունեն մոտ 5 միլիոն մարդու մոբիլիզացիոն ռեսուրս, իսկ ընդհանուր առմամբ՝ 20 միլիոն։