երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Սիրիայում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է հեռանալ երկրից

Սիրիայում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է հեռանալ երկրից

Սիրիայում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին կոչ են արել հեռանալ երկրից ռազմաքաղաքական ծանր իրավիճակի պատճառով։ Այս մասին ասված է Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան տելեգրամյան հայտարարության մեջ, տեղեկացնում է Lenta-ն։

Նշվում է, որ դիվանագետները Սիրիայում բնակվող ռուսներին հիշեցրել են գոյություն ունեցող օդանավակայաններով կոմերցիոն թռիչքներով հանրապետությունից հեռանալու հնարավորության մասին։

«Դեսպանությունն ու հյուպատոսական վարչությունը շարունակում են բնականոն գործունեությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: