Սիրիայում ամերիկյան զորակազմի թիվը կկրճատվի
Սիրիայում ամերիկյան զորակազմի թիվն առաջիկա ամիսներին կկրճատվի՝ նվազելով մինչև 1000 զինվորականի: Այս մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Պարնելը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ պաշտպանության նախարարը հրամայել է միավորել ամերիկյան ուժերը Սիրիայում՝ «Անսասան վճռականություն» գործողության շրջանակում:
Պարնելը նաև նշել է, որ Իսլամական պետության դեմ պայքարը կշարունակվի ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության շրջանակում: Նրա խոսքով՝ ահաբեկչության սպառնալիքը չի սահմանափակվում Մերձավոր Արևելքով, և Միացյալ Նահանգները զգոնություն կպահի բոլոր մայրցամաքներում: