Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարը հաջորդ շաբաթ կլինի Թուրքիայում
Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար Ահմեդ Ալ Շարան գալիք շաբաթ կմեկնի Թուրքիա և Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը:
Այցերի իրականացման վերաբերյալ լուրը տարածվել է ապրիլի 6-ին Սիրիայի արտգործնախարարության կողմից, սակայն օրակարգերի վերաբերյալ մանրամասներ չեն նշվել:
Նշենք, որ Շարան Թուրքիայում էր եղել նաև փետրվարին: