Սիրիայի նախարարների կաբինետի անդամներն իրենց բնականոն աշխատանքին կվերադառնան երկու օրվա ընթացքում. Իյադ ալ-Խաթիբ
Սիրիայի նախարարների կաբինետի անդամներն իրենց բնականոն աշխատանքին կվերադառնան երկու օրվա ընթացքում: Այս մասին Al Arabiya-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի կապի նախարար Իյադ ալ-Խաթիբը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ վարչապետ Մուհամմեդ Ղազի Ալ-Ջալալին հայտնել է, որ Դամասկոսը գրաված ընդդիմության զինված խմբավորումները երաշխավորել են մայրաքաղաքում մնացած Սիրիայի կառավարության անդամների անվտանգությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ Reuters-ի, երկրի նախագահ Բաշար Ասադը հեռացել է Դամասկոսից անհայտ ուղղությամբ: Գործակալության տվյալներով՝ Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ «Ասադի իշխանությունն ավարտվել է»:
Սիրիայի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին մնացել է երկրում ու հայտնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու մասին, իսկ ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Միկդադի, պաշտպանության նախարար Մահմուդ Աբբասի գտնվելու մասին տղեկություն չի հաղորդվում: