կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Սիրիայի հետ բանակցությունները Տարտուսի ռազմակայանի ճակատագրի շուրջ կշարունակվեն. Պեսկով

Սիրիայի հետ բանակցությունները Տարտուսի ռազմակայանի ճակատագրի շուրջ կշարունակվեն. Պեսկով

Ռուսաստանը կշարունակի Սիրիայի հետ բանակցությունները շատ հարցերի, այդ թվում՝ Տարտուսի ռազմակայանի ճակատագրի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մեր պատվիրակությունը վերջերս բանակցություններ է վարել Դամասկոսում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները բոլոր հարցերի շուրջ: Կան շատ հարցեր քննարկման համար: Մենք կշարունակենք երկխոսությունը բոլոր թեմաների, այդ թվում դրա (խմբ.՝ Տարտուսում Ռուսաստանի ռազմակայանի ճակատագրի) շուրջ», - Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

2025 թվականի հունվարի դրությամբ ՌԴ զինվորականները դեռևս վերահսկում էին Հմեյմիմ ավիաբազան և Տարտուսում գտնվող ռազմածովային բազան, որոնց ապագան անորոշ է։ Սիրիայի նոր նախագահ Ահմեդ աշ-Շարաան ասել է, որ Ռուսաստանը Սիրիայի համար կարևոր գործընկեր է և ցանկություն է հայտնել դրական հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1211052?fbclid=IwY2xjawINjopleHRuA2FlbQIxMAABHTDFptz2YRu2_2md-1-zOBLHN7nARtKU3HHQwFVEcCplKZH_k3ecCBUlqw_aem_dRVgkm1-p6LExHpGUx7V4g

  • Կիսվել: