Սիրիական բանակը կանխել է ամերիկյան ավտոշարասյան մուտքը Հասաքա նահանգ
Համաձայն Սիրիայի Սանա պաշտոնական լրատվական գործակալության, բանակի ուժերը հուլիսի 11-ին ամերիկյան երեք զրահամեքենաների արգելել են անցնել Ալ-Հասքա նահանգի Թալ Թամար քաղաքով, ստիպելով նահանջել, գրում է parstoday.com-ը:
Ավելի վաղ, սիրիական Հասաքա նահանգի բնակիչները բազմիցս արգելափակել էին տարածքում գտնվող ԱՄՆ-ի ռազմական ջոկատների տեղաշարժը և բողոքել նրանց ներկայության դեմ:
Անցյալ ամսվա ընթացքում Սիրիայում տեղի են ունեցել բազմաթիվ բողոքի ցույցեր ԱՄՆ-ի ներկայության, այդ երկրի կողմից սահմանված պատժամիջոցների և թուրքական ռազմական տեղաշարժերի դեմ:
Իր ուժերը ապօրինի կերպով տեղակայելով Սիրիայի արևելքում, Միացյալ Նահանգները ոչ միայն աջակցում է Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին, այլև Սիրիայի դեմ պատժամիջոցներ կիրառելով, նպատակ ունի բարդ իրավիճակի մեջ դնել այդ երկրի կառավարությանը և խոչընդոտել դաշնակիրցների հետ երկիրը վերկառուցելու գործում Բաղդադի համագործակցությանը: