Սիկորսկին հայտարարել է Վարշավայի կողմից Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին
Վարշավան ճանաչում է Պաղեստինի Պետությունը: Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Լեհաստանը հարգում է Իսրայելի գոյության իրավունքը և Պաղեստինի ժողովրդի իրավունքները: Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը. մենք դեսպան ունենք Վարշավայում»,-ասել է Սիկորսկին։
Նա հավելել է, որ Լեհաստանն աջակցում է Գազայի հատվածում արյունահեղությունը դադարեցնելու բոլոր ջանքերին։Լեհաստանը Պաղեստինի անկախությունը ճանաչել է 1988 թվականին։