երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Շվեդիայի մայրաքաղաքում մեկնարկում է Նոբելյան տոնակատարությունների շաբաթը

Շվեդիայի մայրաքաղաքում մեկնարկում է Նոբելյան տոնակատարությունների շաբաթը

Շվեդիայի մայրաքաղաքում մեկնարկում է Նոբելյան միջոցառումների շաբաթը, որի ընթացքում պատվելու են աշխարհի ամենահեղինակավոր մրցանակի այս տարվա դափնեկիրներին։

 Մրցանակները նրանց կհանձնվեն դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում։ 

Մինչդեռ Խաղաղության մրցանակը, Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն, շնորհվում է Օսլոյում։ Այս տարի այն շնորհվել է Թունիսի կառավարության և ընդդիմության միջև երկխոսության միջնորդների խմբին` Թունիսի ազգային երկխոսության քառյակին: 

Ընդհանուր առմամբ, Նոբելյան հիմնադրամից Ստոկհոլմում և Օսլոյում տոնակատարությունների համար կծախսվի 15 միլիոն կրոն (մոտ 2 միլիոն դոլար): Այս գումարը ներառում է հիմնական ծախսերը՝ տրանսպորտ, բանկետի անցկացում, դափնեկիրների համար կացարանի վճարում։

  • Կիսվել: