Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին համատեղ հռչակագիր են ստորագրել
Միացյալ Թագավորության երեք խոշոր տարածաշրջանների՝ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները պատմական հանդիպում են անցկացրել Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդվում է՝ կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր, որով պահանջում են ճանաչել իրենց ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և Միացյալ Թագավորությունից անկախանալու հնարավորությունը:
Համաձայնագիրը ստորագրել են անկախության կողմնակից կուսակցությունների առաջնորդները, որոնք այժմ ղեկավարում են այս տարածաշրջանները:
Իրենց հերթին Միացյալ Թագավորության կենտրոնական կառավարությունը և վարչապետ Էնդի Բըրնհեմը շատ արագ արձագանքել են այս քայլին: Լոնդոնը հայտարարել է, որ իր դիրքորոշումը մնում է անփոփոխ. նոր հանրաքվեների անցկացումը բացառվում է:
Ըստ Բրիտանիայի կառավարության՝ այսօր երկրի գլխավոր նպատակը պետք է լինի տնտեսության վերականգնումը, այլ ոչ թե պետության մասնատումը:
Նշենք, որ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ երեք տարածաշրջանների կառավարությունները միավորում են իրենց ուժերը Լոնդոնի կենտրոնական կառավարության դեմ:



