Շոլցը կարծում է, որ Հարիսը կարող է հաղթել Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Քամալա Հարիսը կարող է հաղթել Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում, տեղեկացնում է Bild-ը։
Նշվում է, որ Շոլցն ընդգծել է, որ մի քանի անգամ հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ և նրան բնութագրել որպես «գրագետ և փորձառու քաղաքական գործիչ, ով հստակ գիտի, թե ինչ է անում»։
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Հարիսը «շատ հստակ պատկերացումներ ունի իր երկրի դերի, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների և մեր առջև ծառացած մարտահրավերների մասին»։