ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Շարունակում ենք ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության ապահովման ուղղությամբ․ Էրդողան

Շարունակում ենք ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության ապահովման ուղղությամբ․ Էրդողան

Թուրքիան շարունակում է իր ջանքերը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 

Նա նշել է, որ Անկարան նաև ձգտում է պահպանել խաղաղությունն ու կայունությունը Արևելյան Միջերկրականում և Էգեյան տարածաշրջանում․

«Մենք աշխատում ենք հարևան Հունաստանի հետ դրական մթնոլորտի պահպանման ուղղությամբ, շատ ուշադիր հետևում ենք Բալկաններում տեղի ունեցող իրադարձություններին և շարունակում ենք համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ»,-Թուրքիայի նախագահը: 

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է ամրապնդել կապերը Կենտրոնական Ասիայի հետ․ «Թյուրքական պետությունների կազմակերպությունը մեծ ներդրում ունի մեր համագործակցության ամրապնդման գործում։ Վերջին ժամանակներս մենք ակտիվացրել ենք մեր ջանքերը Հյուսիսային Կիպրոսի ինքնիշխանության և միջազգային կարգավիճակի ճանաչման ուղղությամբ», - ասել է նա։ 

  • Կիսվել: