երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Սևաստոպոլի թանգարան-ակվարիումում փոթորկից սատկել է էկզոտիկ ծովային կենդանիների ամբողջ հավաքածուն

Սևաստոպոլի թանգարան-ակվարիումում փոթորկից սատկել է էկզոտիկ ծովային կենդանիների ամբողջ հավաքածուն

Նոյեմբերի 26-ի երեկոյան Սևաստոպոլի ակվարիումի թանգարանի տանիքում փոթորիկ է թափանցել, և էկզոտիկ ծովային կենդանիների հավաքածուն փրկել չի հաջողվել։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևը։

Ալիքները ճեղքել են Սևաստոպոլի թանգարանի տանիքը, ծովի ջուրը սկսել է հոսել շենք և հեղեղել ստորին հարկը, որտեղ գտնվել են էկզոտիկ ծովային կենդանիները։

Միխայիլ Ռազվոզժաևի խոսքով՝ ակվարիումի առնվազն 500 բնակիչ է  անկել: Ինչպես Vesti-Krym-ին հայտնել է թանգարանի տնօրեն Յուրի Կրավցովը, ոչնչացվել է ինը ակվարիում, որտեղ 800 ծովային կենդանիներ են եղել։

Ակվարիումի աշխատակիցներն իրենք էին փորձել ջուրը հանել, բայց ամեն ալիքի հետ այն ավելացել է: Դեպքի վայր են մեկնել փրկարարներ՝ ջուրը դուրս բերելու համար։

 

  • Կիսվել: