ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սերգեյ Լավրովը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մարգարիտա Սիմոնյանին

Սերգեյ Լավրովը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մարգարիտա Սիմոնյանին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Լավրովի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Արտաքին գործերի նախարարության աշխատակազմի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Դուք իրավամբ դասվում եք հայրենական ամենահեղինակավոր լրագրողների շարքին։ Սիմոնյանին բնորոշ իմացությունը, պրոֆեսիոնալիզմը, գործի նկատմամբ սրտացավ մոտեցումը Ռուսաստանում և դրա սահմաններից դուրս արժանացել են բազմամիլիոնանոց լսարանի հարգանքին։ Գնահատում ենք Ձեր ջանքերը՝ ուղղված համաշխարհային տեղեկատվական տարածքում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը և միջազգային նշանակալի իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանը»:

  • Կիսվել: