երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Սերգեյ Լավրովը Թեհրանին ոչ մի տեղեկություն չի փոխանցել ԱՄՆ-ից. Իրանի ԱԳՆ

Սերգեյ Լավրովը Թեհրանին ոչ մի տեղեկություն չի փոխանցել ԱՄՆ-ից. Իրանի ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ից ոչ մի հաղորդագրություն չի փոխանցել Իրանին։ Այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ Նա նշել է, որ Լավրովը իրանական կողմին մանրամասն պատմել է ամերիկացիների հետ բանակցությունների ընթացքի մասին։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը տեղեկություններ է փոխանցել նաեւ տարածաշրջանի երկրների ներկայացուցիչների հետ այլ հանդիպումների մասին։ Ըստ Արաղչիի՝ զրույցի ընթացքում ԱՄՆ-ից ոչ մի հաղորդագրություն չի փոխանցվել։ Նա ավելացրել է, որ կողմերը չեն համաձայնել որեւէ հաղորդագրություն փոխանցել։

  • Կիսվել: