Սերբիան իր քաղաքացիներին հորդորում է լքել Իրանը
Սերբիայի Արտաքին գործերի նախարարություն Իրանի տարածքում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հնարավորինս շուտ լքել երկիրը՝ անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացման պատճառով:
«Լարվածության աճի և անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացման ռիսկի հետ կապված՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Սերբիայի Հանրապետության բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տվում հնարավորինս շուտ լքել երկիրը», - ասված է Սերբիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկու անգամ նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիան:


