Սախալինում սառցակտորը, որի վրա եղել է շուրջ 300 ձկնորս, պոկվել է և հայտնվել բաց ծովում
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ փրկարարները Սախալին կղզու հարավում պոկված սառցակտորից տարհանել են 109 ձկնորսի։ Սառցակտորը քշվել է Օխոտի ծով. դրա վրա ի սկզբանե եղել է շուրջ 300 մարդ, հայտնում է kommersant.ru-ն։
Ինչպես նշվում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ, Մի 8 ուղղաթիռով տարհանվել է 44 մարդ, ևս 65-ը՝ նավերի միջոցով։ Որոշ ձկնորսներ հրաժարվում են տարհանվել։
Սառցակտորը, որի վրա գտնվում են ձկնորսները, ափից պոկվել է այսօր՝ փետրվարի 12-ին: Սառցակտորի 10 մետրանոց ճեղքը Մալկի գյուղից հասել է Դոլինկա գետի գետաբերանը։ Հայտարարվել է փրկարարական գործողություն։