ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սաակաշվիլիի ազատազրկման ժամկետն ավելացել է

Սաակաշվիլիի ազատազրկման ժամկետն ավելացել է

Վրաստանի դատարանը սահմանն ապօրինի հատելու գործով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտեց 4,5 տարվա ազատազրկման, գրում է jnews.ge-ն:

Դատավորն այդ ժամկետն ավելացրել է անցած շաբաթ Սահակաշվիլիին շնորհված 9 տարվա բանտարկությանը:

Այսպիսով, Սաակաշվիլին անազատության մեջ կանցկացնի 12 տարի 6 ամիս։ Ազատազրկման ժամկետը հաշվարկվելու է նրա ձերբակալման պահից՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։

Վրաստանի նախկին նախագահի դեմ շարունակվում է նաև 2007 թվականի նոյեմբերի 7-ի դեպքերի վերաբերյալ գործերով դատավարությունը։

2018-ի հունվարին Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահին մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ և դատապարտել 3 տարվա ազատազրկման։ Այնուհետև նույն դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է 6 տարվա ազատազրկման՝ պատգամավոր Վալերի Գելաշվիլիի վրա հարձակում կազմակերպելու համար։ Այս տարվա մարտի 12-ին դատարանը նրան դատապարտել է ևս 9 տարվա ազատազրկման՝ բյուջետային միջոցների յուրացման գործով։

Դատավորն այսօր հայտարարել է, որ հաշվի առնելով այլ գործերով կայացված նախորդ վճիռները, Վրաստանի նախկին ղեկավարն ընդհանուր 12,5 տարի կանցկացնի բանտում։

 

  • Կիսվել: