կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Սա մեր պայքարը չէ․ Թրամփը՝ սիրիական հակամարտության մասին

Սա մեր պայքարը չէ․ Թրամփը՝ սիրիական հակամարտության մասին

ԱՄՆ-ն չպետք է ներգրավվի Սիրիայի հակամարտությունում։ Այս մասին «Truth Social» սոցիալական մեդիայի հարթակում գրել է Թրամփը։

«Սա մեր պայքարը չէ, մի ներգրավեք»,-նշել է նա:

Թրամփն ասել է, որ քանի որ Ռուսաստանը՝ Ալ-Ասադի դաշնակիցը, պատերազմում է Ուկրաինայի հետ, կարծես թե ի վիճակի չէ դադարեցնել Սիրիայում տեղի ունեցող գործողությունները, մի երկիր, որը նրանք տարիներ շարունակ պաշտպանել են։

«Եթե ​​Ռուսաստանին ստիպեն հեռանալ Սիրիայից, դա կարող է լինել լավագույն բանը, որ կարող է պատահել նրանց հետ, քանզի Սիրիան երբեք էլ առնանձապես մեծ օգուտ չի տվել Ռուսաստանին»,-նշել է ԱՄՆ նախագահը:

  • Կիսվել: