Ռուսաստանյան անօդաչուներն այրել են թշնամու ավելի քան 2 միլիարդ դոլարի տեխնիկա․ Պուտին
Ռուսաստանյան անօդաչուներն այրել են թշնամու ավելի քան 2 միլիարդ դոլարի տեխնիկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ТАСС-ը։
Ուկրաինա զենք ուղարկող արևմտյան կառավարությունները պետք է մտածեն, թե ինչի վրա են ծախսում ժողովրդի փողերը, հավելել է նա։
«Որքան շատ Արևմուտքում վարեն ներկայիս հակառուսաստանյան քաղաքականությունը, այնքան վատ կապրեն այնտեղ», - նշել է Պուտինը։ Նա Ռուսաստանի անվտանգ և խաղաղ ապագան անվանել է գլխավոր նպատակ։