կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ռուսաստանը սպորտի նոր նախարար ունի

Ռուսաստանը սպորտի նոր նախարար ունի

ՌԴ Պետդուման հաստատել է Միխայիլ Դեգտյարևին Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ ՌԴ Պետդումայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեն պաշտպանել է Խաբարովսկի երկրամասի նահանգապետ Միխայիլ Դեգտյարևի թեկնածությունը սպորտի նախարարի պաշտոնում։

Դեգտյարևը Պետդումայում խոսել է իր նոր պաշտոնում առաջնահերթ խնդիրների և աշխատանքի ոլորտների մասին։ Սպորտի նախարարությունը, նրա խոսքով, «կարող է և պարտավոր է» ազդել ժողովրդագրական աճի խնդրի վրա։

Ապագա նախարարը սպորտի զարգացումն անվանել է «հայրենասիրական դաստիարակության, հոգևոր ավանդույթների և արժեքների պահպանման կարևոր գործոն»։

  • Կիսվել: