կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Ռուսաստանը Սև ծովում խոցել է Արևմուտքի կողմից Ուկրաինայի համար մատակարարվող զենքով բեռնանավը

Ռուսաստանը Սև ծովում խոցել է Արևմուտքի կողմից Ուկրաինայի համար մատակարարվող զենքով բեռնանավը

​Ռուսական ստորաբաժանումները Սև ծովում հարվածել են արևմտյան համակարգողների կողմից Ուկրաինայի ԶՈւ-ի համար մատակարարվող գույքով նավին, հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:
 
ՌԴ ՊՆ հաղորդագրությնա մեջ, մասնավորապես, ասված է. ​«Օրվա ընթացքում հարվածային անօդաչու թռչող սարքերով Սև ծովի ջրատարածքում խոցվել է «չորաբեռնատար» տիպի նավ՝ արևմտյան երկրների կողմից Ուկրաինայի ԶՈւ-ին մատակարարված ռազմատեխնիկական գույքով»:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ Օդեսայի մարզի «Չեռնոմորսկ» նավահանգստում խոցվել է ուկրաինական բանակին մատակարարվողարևմտյան ռազմատեխնիկական գույքով չորաբեռնատարը։ Բացի այդ, ռազմական գերատեսչության տվյալներով, ռուսական ստորաբաժանումները հարվածել են Կիևի մարզի Բորիսպոլ քաղաքում գտնվող զինամթերքի գործարանին՝ շարունակելով գրոհները Ուկրաինայի լոգիստիկ կենտրոնների ուղղությամբ:

  • Կիսվել: