շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ռուսաստանը նախընտրում է շարունակել պատերազմը՝ հակառակ Թրամփի առաջարկներին. Մակրոն

Ռուսաստանը նախընտրում է շարունակել պատերազմը՝ հակառակ Թրամփի առաջարկներին. Մակրոն

Կիրակի օրը Սումիի վրա Ռուսաստանի հրթիռային հարվածից հետո Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ այժմ պարզ է, որ Ռուսաստանը նախընտրում է շարունակել պատերազմը՝ չնայած Թրամփի առաջարկներին: Այս մասին Ֆրանսիայի ղեկավարը գրել է X սոցցանցում։

«Այսօր առավոտյան ռուսաստանյան երկու հրթիռ ընկել է Ուկրաինայի Սումի քաղաքի հենց կենտրոնում, ինչը հանգեցրել է քաղաքացիական անձանց շրջանում բազմաթիվ զոհերի, որոնց թվում դարձյալ երեխաներ են»,- նշել է Մակրոնն իր գրառման մեջ, որը թարգմանվել է երեք լեզվով, այդ թվում՝ ուկրաիներեն։

Բոլորը գիտեն, հավելել է Մակրոնը, որ միայն Ռուսաստանն է ցանկացել այս պատերազմը։

«Այսօր ակնհայտ է, որ միայն Ռուսաստանն է ընտրում շարունակել դա։ Հակառակ մարդկային կյանքերի, միջազգային իրավունքի և նախագահ Թրամփի դիվանագիտական ​​առաջարկությունների», - ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։

Նա նշել է, որ անհրաժեշտ են վճռական միջոցներ, որպեսզի ստիպեն Ռուսաստանին դադարեցնել կրակը, և որ Ֆրանսիան անխոնջ աշխատում է իր գործընկերների հետ այդ նպատակին հասնելու համար։

  • Կիսվել: