Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրի միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան միմյանց միացնող Տումաննայա գետի վրայով անցնող կամուրջը բացվել է երթևեկության համար, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ բացման հանդիսավոր արարողությանը հեռավար մասնակցել են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Հյուսիսային Կորեայի վարչապետ Պակ Տհե-Սոնը։
Սա Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև առաջին ավտոմոբիլային կամուրջն է։ Նախկինում երկու երկրի միջև միակ ցամաքային կապը երկաթուղային էր՝ Բարեկամության կամրջով։



