շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ռուսաստանը երբեք չի քննարկի իր տարածքների փոխանակման թեման. Պեսկով

Ռուսաստանը երբեք չի քննարկի իր տարածքների փոխանակման թեման. Պեսկով

Ռուսաստանը երբեք չի քննարկել և չի քննարկի իր տարածքների փոխանակման թեման, դա անհնարին է: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի համապատասխան հայտարարությունները։

«Դա անհնարին է: Ռուսաստանը երբեք չի քննարկել և չի քննարկի իր տարածքների փոխանակման թեման», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Փետրվարի 11-ին բրիտանական The Guardian պարբերականին հարցազրույցում Զելենսկին հայտարարել էր, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հաջողվի Ուկրաինան և Ռուսաստանը նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, ապա ինքը պատրաստ է Ռուսաստանին առաջարկել տարածքների փոխանակում և Մոսկվային տալ այն հողերը, որոնք Կիևը գրավել է ՌԴ Կուրսկի մարզում։

 

  • Կիսվել: