Ռուսաստանում «Թալիբանի» գործունեության արգելքը կասեցվել է
Ռուսաստանի Գերագույն դատարանը, գլխավոր դատախազի պահանջով, կասեցրել է Ռուսաստանում «Թալիբան» շարժման գործունեության արգելքը, տեղեկացնում է Интерфакс-ը։
Դատավոր Օլեգ Նեֆեդովը, մասնավորապես, հայտարարել է. «Կասեցնել «Թալիբան» շարժման գործունեության արգելքը, որը ներառված է ըստ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության՝ ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական դաշնային ցանկում»:
Այսպիսով՝ ակնկալվում է, որ «Թալիբանը», որոշման ուժի մեջ մտնելուց հետո, կհանվի ահաբեկչական կազմակերպությունների ցանկից։
«Ռուսաստանում «Թալիբան» շարժման գործունեության արգելքը կասեցնելու որոշումը ենթակա է անհապաղ կատարման»,-նշել է դատավորը։