երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Ռուսաստանում Սու-27 կործանիչ է կործանվել

Ռուսաստանում Սու-27 կործանիչ է կործանվել

Նիժնի Նովգորոդի մարզում ռուսական կործանիչ է կործանվել, օդաչուները կարողացել են կատապուլտվել, տեղեկացնում է Baza հեռուստաալիքը:

Նշվում է, որ նախնական տվյալներով՝ դա Սու-27 էր, որը կործանվել է Կուլեբակի քաղաքի Վելետմա գյուղի մոտ, օդաչուները կարողացել են լքել կործանիչի խցիկը։ Նրանցից մեկն արդեն գտնվել է, երկրորդը, ենթադրաբար, դեռևս որոնվում է։

Օդաչուների վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում, սակայն, ըստ Shot հեռուստաալիքի, երկու օդաչուներն էլ չեն տուժել։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ, այդ թվում՝ հրշեջ ջոկատներ։

 

  • Կիսվել: