Ռուսաստանում քաղաքացիություն չունեցող անձինք կկարողանան պայմանագրով ծառայել բանակում
Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել «Զինվորական հերթապահության և զինվորական ծառայության մասին» դաշնային օրենքում փոփոխությունները։
Ըստ օրինագծի՝ քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք կունենան պայմանագիր կնքել ՌԴ զինված ուժերում զինվորական ծառայության համար։
Բացատրական գրության մեջ ընդգծվում է, որ դա միտված է ընդլայնել այն մարդկանց շրջանակը, ովքեր կարող են բանակ մտնել պայմանագրային հիմունքներով, գրում է Российская газета-ն։
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից։