շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ռուսաստանում ցանկանում են մեկ ժամով կրճատել աշխատանքային շաբաթը

Ռուսաստանում ցանկանում են մեկ ժամով կրճատել աշխատանքային շաբաթը

Պետդումայի Աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերի հանձնաժողովի ղեկավար Յարոսլավ Նիլովը մշակել է օրինագիծ՝ մեկ ժամով կրճատված աշխատանքային շաբաթ սահմանելու մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ օրինագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Ռուսաստանի Աշխատանքային օրենսգրքում։

«Հանգստյան օրերի նախօրեին աշխատանքային օրվա կամ հերթափոխի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում կրճատվում է մեկ ժամով՝ պահպանելով աշխատանքային ժամանակի սահմանված չափորոշիչը»,-ասված է օրինագծում։

  • Կիսվել: