հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է բանակցեն՝ կանխելու համար երրորդ աշխարհամարտը. Թրամփ

Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է բանակցեն՝ կանխելու համար երրորդ աշխարհամարտը. Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Նեւադայում իր կողմնակիցների հետ կայացած հանդիպման ընթացքում, հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է անհապաղ նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ կանխելու «երրորդ համաշխարհային պատերազմի» բռնկումը։

«Մենք պետք է կոչ անենք անհապաղ բանակցություններ սկսել՝ պատերազմի խաղաղ ավարտի վերաբերյալ, հակառակ դեպքում մենք կբախվենք երրորդ համաշխարհային պատերազմի, ու մեր մոլորակից ոչինչ չի մնա, քանի որ հիմար մարդիկ չեն հասկանում միջուկային էներգիայից», - ասել է նախկին նախագահը:

  • Կիսվել: