շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ռուսաստանն ու Ուկրաինան ԱԹՍ-ներով փոխադարձ հարձակումներ են իրականացրել

Ռուսաստանն ու Ուկրաինան ԱԹՍ-ներով փոխադարձ հարձակումներ են իրականացրել

Հունվարի 21-ի երեկոյան ռուսական բանակը «Շահեդ» տիպի յոթ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Նիկոլաև քաղաքի վրա, հայտնել է Նիկոլաևի շրջանային պետական ​​վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը։ Հարձակման հետևանքով տուժել են բազմաբնակարան շենքեր, բռնկվել են հրդեհներ։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Նույն օրը երեկոյան ռուսական բանակը «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Սումի քաղաքի մասնավոր հատվածի վրա՝ վնասելով մի քանի տուն։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն էլ հաստատել է գիշերը ուկրաինական դրոնների հարձակումը Վորոնեժի մարզում գտնվող Լիսկինսկայա նավթային պահեստի վրա, խոցվել են վառելիքով և քսանյութերով տանկերներ։

Բացի այդ՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է Սմոլենսկի ավիացիոն գործարանին անօդաչու թռչող սարքի հաջող հարվածի մասին։ Ըստ ուկրաինացի զինվորականների՝ վնասվել է գործարանի մարտական ​​ինքնաթիռների արտադրության ենթակառուցվածքը։

Ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման է ենթարկվել Ռուսաստանի վեց շրջան, Կազանի և Ուլյանովսկի օդանավակայաններում սահմանափակվել են ինքնաթիռների մեկնումը և ժամանումը:

  • Կիսվել: