Ռուսաստանն ու Սիրիան պլանավորում են բարձր մակարդակի շփումներ անցկացնել. Լավրով
Ռուսաստանն ու Սիրիան պլանավորում են բարձր մակարդակի շփումներ անցկացնել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ շփումները նախատեսված են արդեն հաջորդ շաբաթ:
Լավրովը դրական է գնահատել Ռուսաստանի պատվիրակության՝ Սիրիա կատարած այցի արդյունքները: Նրա խոսքով՝ Սիրիայի ղեկավարները գիտակցում են ՌԴ-ի հետ հարաբերությունների՝ պատմականորեն ձևավորված ռազմավարական բնույթը պահպանելու անհրաժեշտությունը:
Նա ասել է. «Հասկանալի է, որ նրանց համար կենտրոնական թեմաներից մեկն այժմ լիբիական սցենարի կրկնությունը թույլ չտալն է, երբ ՆԱՏՕ- ի ագրեսիայի արդյունքում երկիրը կորցրեց իր պետականությունը, հայտնվեց պառակտված վիճակում և ոչ մի կերպ չի կարողանում իրեն հավաքել»: