Ռուսաստանն այսօրվանից այլևս Եվրոպայի խորհրդի անդամ չէ
Ռուսաստանը 26 տարվա անդամակցությունից հետո այսօրվանից՝ մարտի 16-ից, դադարել է Եվրոպայի խորհրդի անդամ լինել։
ԵԽ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ այս մասին, մասնավորապես, ասված է. ՛՛Եվրախորհրդի նախարարների կոմիտեն արտահերթ նիստում ԵԽ կանոնադրության 8-րդ հոդվածի համաձայն նախաձեռնված ընթացակարգի համատեքստում որոշեց, որ Ռուսաստանի Դաշնությունը այսօրվանից դադարում է Եվրոպայի Խորհրդի անդամ լինել՛՛: