Ռուսաստանն ԱՄՆ-ին գլխավոր գործընկեր է համարում Ուկրաինայի հարցով բանակցություններում. Պեսկով
Ռուսաստանն ԱՄՆ-ին գլխավոր գործընկեր է համարում Ուկրաինայի հարցով բանակցություններում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ նա նաև նշել է, որ Պուտինն ու Թրամփը երեկ չեն քննարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի իրավական կարգավիճակը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Ուկրաինան այս կամ այն կերպ անպայման կմասնակցի կարգավորման բանակցություններին, բայց կլինի նաև ռուս-ամերիկյան երկկողմ քննարկում։