Ռուսաստանի տրանսպորտի նախարարության ևս մեկ պաշտոնյա մահացել է «սրտի կանգից»
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունում ևս մեկ մահ է գրանցվել։
SHOT-ի տվյալներով՝ այսօր, Ստարայա Բասմաննայա փողոցի շենքի իր աշխատավայրում մահացել է հողային ֆոնդի վարչության պետի տեղակալ, 42-ամյա Անդրեյ Կորնեյչուկը։ Նա հանդիպման ժամանակ կտրուկ վեր է կացել և հանկարածմահ եղել։ Բժիշկները այլևս չեն կարողացել նրան փրկել։
Տրանսպորտի նախարարության աշխատակցի՝ 42-ամյա Անդրեյ Կորնեյչուկի մահվան նախնական պատճառը սրտի կանգն է։ Դա կարող էր տեղի ունենալ Ստարովոյտի հրաժարականի մասին լուրերի ֆոնին։ Հողային ֆոնդի վարչության պետի տեղակալը մահացել է խորհրդակցության ժամանակ։
Այսօր ավելի վաղ պաշտոնից ազատված ՌԴ տրանսպորտի նախարար Ստարովոյտն ինքնասպան էր եղել: