Ռուսաստանի ՊՆ-ում հայտարարել են, որ ԱՊՀ երկրների ՀՕՊ համակարգը կկատարելագործվի
ԱՊՀ անդամ պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդին կից Հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեի՝ Ալմաթիում կայացած 60-րդ նիստում երկրների պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները քննարկել են 13 հարց, որոնք վերաբերում են ՀՕՊ միավորված համակարգի կատարելագործմանը, ինչպես նաև երկրների միջև երկկողմ և բազմակողմ ռազմական համագործակցության ամրապնդմանը։
Նիստում ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ հարցերով համակարգող կոմիտեի նախագահի տեղակալ գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը հայտարարել է, որ ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ համակարգի կատարելագործումը կշարունակվի։
«Գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովն ընդգծել է, որ ԱՊՀ անդամ պետությունների հակաօային պաշտպանության համակարգը կկատարելագործվի», - հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գրեխովը նշել է, որ հոբելյանական նիստի անցկացման վայրն ընտրվել է ոչ պատահականորեն. 30 տարի առաջ՝ 1995 թ. փետրվարի 10-ին, պետությունների ղեկավարները հենց Ալմաթիում են ստորագրել Անկախ Պետությունների Համագործակցության հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը: