երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ-76 ինքնաթիռներով մարդասիրական օգնություն է ուղարկվել Ուկրաինա

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ-76 ինքնաթիռներով մարդասիրական օգնություն է ուղարկվել Ուկրաինա

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ-76 ինքնաթիռով Ուկրաինայի խաղաղ բնակչության համար ավելի քան 70 տոննա մարդասիրական բեռ է հասցվել բելառուսական Գոմել քաղաք, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

 

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիայի Իլ-76 երեք ինքնաթիռներով Ուկրաինայի խաղաղ բնակչության համար ավելի քան 70 տոննա մարդասիրական բեռ է ուղարկվել: Բեռը Բելառուսի Հանրապետության Գոմել քաղաք է ժամանել : Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգի Սուրգուտ քաղաքից, այնուհետ  այն մարդասիրական շարասյուներով կհասցվի Ուկրաինա բնակավայրեր»,- ասված է հաղորդագրությունում։

Հավելվում է, որ Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգի բնակիչները մարդասիրական օգնություն են հավաքել 40 կետերում, հավաքագրման և ուղարկման աշխատանքներին մասնակցել են ինչպես սովորական բնակիչները, այնպես էլ պետական ​​հիմնարկների աշխատակիցները։ Մոտ ժամանակներս բեռը կհասցվի Կիևի և Չեռնիգովի շրջանների բնակավայրերի բնակիչներին։

  • Կիսվել: