Ռուսաստանի դրոշը հայտնվել է Ֆրանսիայի երկնքում
Ֆրանսիական ռազմաօդային ուժերի էլիտար աերոբատիկ թիմը՝ Patrouille de France-ը, Մարսելում շքերթի ժամանակ երկնքում պատկերել է ռուսական եռագույնը։ Այս մասին հայտնում է «Царьград»-ը՝ հղում անելով ֆրանսիացի օդաչուների ելույթի տեսագրությանը։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 8-ին՝ Մարսելում օլիմպիական կրակի ժամանումը նշելու արարողության ժամանակ։
Դատելով տեսանյութից՝ եթերային շոուի ժամանակ օդաչուները երկնքում ծխով պատկերել են ոչ թե Ֆրանսիայի, այլ Ռուսաստանի դրոշը։ Հավանաբար, օդաչուները խառնել են կապույտ և սպիտակ գույների կարգը՝ Ֆրանսիայի ազգային դրոշի փոխարեն պատահաբար պատկերելով ռուսական եռագույնը, ենթադրում է հրատարակությունը։