շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի նախագահներ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հեռախոսով կապվել են Ալիևի հետ և «ջերմ զրույց» ունեցել. Կրեմլ

Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի նախագահներ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հեռախոսով կապվել են Ալիևի հետ և «ջերմ զրույց» ունեցել. Կրեմլ

Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Էմոմալի Ռահմոնը շաբաթ օրը ոչ պաշտոնական հանդիպում են անցկացնում, հեռախոսով կապվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

՛՛Համատեղ ոչ պաշտոնական հանդիպում անցկացնող Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնը հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ: Տեղի է ունեցել ջերմ, բարեկամական զրույց, որի ընթացքում ղեկավարները քննարկել են միջպետական հարաբերությունների հետագա զարգացման մի շարք արդիական հարցեր՛՛,-հայտնել են մամուլի ծառայությունից:

Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են հանդիպել մայիսի 9-ին Մոսկվայում՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների ժամանակ:

  • Կիսվել: