շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ռուսաստան մուտք գործելու համար օտարերկրյա քաղաքացիների դեպքում նոր պահանջ կգործի

Ռուսաստան մուտք գործելու համար օտարերկրյա քաղաքացիների դեպքում նոր պահանջ կգործի

Ռուսաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները էլեկտրոնային ծառայությունների պորտալում պետք է լրացնեն դիմում իրենց և իրենց այցի նպատակի մասին մուտքից ոչ պակաս, քան 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ պակաս, քան 4 ժամ։ Այս մասին, ըստ ռուսական ԶԼՄ-ների, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան։

Նրա խոսքով՝ այդ պահանջն ուժի մեջ կմտնի հուլիսի 30-ից։

Օմուրբեկովան նաև ասել է, որ միգրանտների երեխաների համար ռուսերենի իմացության թեստավորումը կսկսվի 2025–ի ապրիլին:

Նշենք, որ 2024-ին Ռուսաստանում փոփոխվել է միգրացիոն օրենսդրությունը։ Օրինակ՝ դեկտեմբերի 1-ից օտարերկրյա քաղաքացիները կենսաչափական տվյալների հանձնման ընթացակարգ են անցնում մի շարք անցակետերում, այդ թվում՝ «Շերեմետևո», «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» օդանավակայաններում, ինչպես նաև Օրենբուրգի մարզում:

Փոփոխությունների երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 30-ից, երբ սահմանը հատելիս կենսաչափական տվյալների հանձնումը պարտադիր դառնա բոլոր անցակետերում։

  • Կիսվել: