Ռուսաստան և Ուկրաինա, նստե՛ք բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ ուշ չէ. Թրամփ
Հաշվի առնելով, որ Ռուսաստաը մարտի դաշտում բացարձակապես ճնշում է Ուկրաինային՝ խստորեն դիտարկում եմ ՌԴ դեմ լայնածավալ պատժամիջոցների և մաքսատուրքերի ներդրման հնարավորությունը՝ մինչև հրադադարի և վերջնական խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը: Այս մասին սոցցանցի իր էջում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ռուսաստան և Ուկրաինա, բանակցությունների սեղանի շուրջ նստեք հենց հիմա, քանի դեռ ուշ չէ»,-նշել է նա: