երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ռուսական զորքն իր վերահսկողության տակ նոր բնակավայրեր է վերցրել. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքն իր վերահսկողության տակ նոր բնակավայրեր է վերցրել. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքերը վերահսկողություն են սահմանել ԴԺՀ-ի Վեսյոլոյե բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ««Վոստոկ» զորախմբի ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքերը և ազատագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վեսյոլոյե բնակավայրը»:

Նշվում է նաև, որ ՌԴ ԶՈւ-ն Ռազլիվ, Յալթա, Օտրադնոյե, Վոլնոյե Պոլե (ԴԺՀ) և Դնեպրոպետրովսկի մարզի Յանվարկսոյե բնակավայրերում պարտության է մատնել Ուկրաինայի զինված ուժերի 1-ական հետևակային, տանկային, աերոմոբիլային և տարածքային պաշտպանության 3 մեքենայացված բրիգադների կենդանի ուժին և տեխնիկային։

Հաղորդվում է նաև, որ «Դնեպր» խմբավորման ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի մարզի Լոբկովոյե բնակավայրը:

««Դնեպր» զորախմբի ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Զապորոժիեի մարզի Լոբկովոյե բնակավայրը։ Զապորոժիեի մարզի Օրեխով, Պոնյատովկա, Նիկոլսկոյե և Յանտարնոյե բնակավայրերում պարտություն են կրել Ուկրաինայի զինված ուժերի 1-ական մեխանիզացված, լեռնագրոհային, տարածքային պաշտպանության 2 և առափնյա պաշտպանության 3 բրիգադներ»,-նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: